Արեգ-93 լոգո

«Արեգ-93» ՍՊԸ հրատարակչություն

Հիմնադրվել է 1993 թվականին

Հիմնական ուղղություններն են.

✔ ա) մանկական և հանրագիտարանային գրականություն
✔ բ) բառարաններ
✔ գ) զրուցարաններ։

Հրատարակում է գրքեր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով:

«Արեգը» պարբերաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի, Մոսկվայի, Փարիզի գրքի միջազգային ցուցահանդեսներին, կապեր է հաստատել արտասահմանյան մի շարք հրատարակչությունների հետ: Ներկայումս իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի օտարալեզու ընթերցողին ներկայացնել գրքեր՝ նվիրված Հայաստանին և հայ ժողովրդին:

«Արեգ»-ի գրքերը վերջին տարիներին հետաքրքրել են նաև արտասահմանյան հրատարակիչներին: Օրինակ, Ֆրանսիայում, Փարիզի SIGEST հրատարակչության հետ համատեղ, մենք արդեն լույս ենք ընծայել երեք գիրք ֆրանսերեն լեզվով՝ «Հայաստանի հրաշալիքները», «Ֆրանսերեն-Հայերեն, Հայերեն-Ֆրանսերեն» բառարանը և «Ֆրանսերեն-հայերեն զրուցարանը», որոնք բավականին մեծ պահանջարկ ունեն ֆրանսախոս ընթերցողների շրջանում:

Սամվել Գասպարյան

Սամվել Գասպարյան

Տնօրեն, հրատարակիչ, լրագրող, թարգմանիչ

Աշխատանքային գործունեություն