Tag Archives: Ռուսերեն

Հայերեն -Ռուսերեն – Ռուսերեն- Հայերեն գրպանի բառարան

book cover

Հայերեն-‎ռուսերեն-‎ռուսերեն-հայերեն գրպանի բառարան

Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան

Հայերեն-Ռուսերեն-Ռուսերեն-Հայերեն բառարան /շուրջ 24.000 բառ և արտահայտություն/, կազմը` կոշտ, լամինացված, 8,5 x 12,5 սմ, 760 էջ, 1400 դրամ

Սույն գրպանի բառարանը, որտեղ զետեղված են ամենագործածական բառերն ու արտահայտությունները, հասցեագրված է ընթերցողների ամենալայն շրջանակներին. Կարող է օգտակար լինել ոչ միայն դպրոցականներին, այլև զբոսաշրջիկներին և արտասահման գործուղման մեկնող գործարար մարդկանց: Բառարանի օգնությամբ կարելի է թարգմանել նաև փոքրիկ, ոչ բարդ տեքստեր:

Հայ-ռուսերեն զրուցարան

book cover

Հայերեն-Ռուսերեն զրուցարան / կազմողներ Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան

Եր.: Արեգ, 2011.– 240 էջ, գինը՝ 1000 դրամ

Զրուցարանը հասցեագրված է մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարբեր նպատակներով (որպես զբոսաշրջիկ, գործարար և այլն) մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, սակայն լավ չեն տիրապետում ռուսերենին կամ ընդհանրապես չեն խոսում այդ լեզվով: Ավելի քան 20 բաժիններում ընդգրկված են առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող ամենաանհրաժեշտ բառերը, արտահայտություններն ու հարցերը, որոնք անհրաժեշտ են մարդկանց հետ հեշտությամբ շփվելու և հաղորդակցվելու համար: Այս փոքրիկ գրքույկը ձեր օգնականն ու խորհրդատուն կլինի օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում ու զվարճանքի այլ վայրերում, հանրախանութում, շուկայում, ցուցահանդեսներում ու գրախանութում, փողոցում ու մետրոյում, փոստում, վարսավիրանոցում, բժշկի դիմելիս…

Զրուցարանն ունի նաև հավելված, որտեղ դուք կհանդիպեք կենդանիների ու թռչունների, ծաղիկների, թանկարժեք քարերի ու մետաղների, ոսկերչական իրերի, տարբեր մասնագիտությունների, մարմնի մասերի, ամիսների ու շաբաթվա օրերի անունների…

Զրուցարանը կարող է ծառայել նաև որպես ռուսերենի համառոտ ինքնուսույց:

Նեմեսիս գործողությունը

nemesis_arm

ՆԵՄԵՍԻՍ գործողությունը. Սողոմոն Թեհլերյան / Կոսսի Պաոլո, Ժ.-Բ. Ժիան, Ժան Վարուժան – Եր.: «Արեգ» հրատարակչություն, 2015. – 68 էջ:

Սույն պատկերապատումների հիմքում ընկած է հայ ժողովրդի մեծագույն զավակ Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Գրքի վերջում զետեղված մի շարք արխիվային փաստաթղթերն ու քարտեզները ավելի են բարձրացնում այս հրատարակության արժեքը: Կարևոր է նաև այն, որ թուրք բարբարոսների իրականացրած հայերի ցեղասպանությանը անդրադարձել է պատկերապատումների բնագավառում իտալացի հանրահայտ նկարիչ Պաոլո Կոսսին: Գիրքը արդեն լույս է տեսել ֆրանսերեն և անգլերեն:

Հայերեն-Ռուսերեն – Ռուսերեն-Հայերեն բառարան

book cover

Կազմը՝ կոշտ, 752 էջ, 60×841/16, քաշը՝ 600 գրամ, գինը՝ 3300 դրամ:

«Արեգի բառարանները» մատենաշարի հերթական երկլեզվյան բառարանը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել և թարգմանել ժամանակակից ռուսերենի և հայերենի առավել գործածական բառերն ու արտահայտությունները:

Սույն բառարանը կարող է ձեր անբաժան ուղեկիցը լինել ուսման, թարգմանության, ինչպես նաև ճանապարհորդությունների ընթացքում:

Բառարանն ունի ժամանակակից ռուսերենի ու հայերենի բավականին հարուստ բառացանկ. «Հայերեն-ռուսերեն» բաժնում` 25.000, «Ռուսերեն-հայերեն» բաժնում` ավելի քան 30.000 բառ և արտահայտություն, որոնք ընդգրկում են գրականության, տեխնիկայի (հատկապես` համակարգչային), քաղաքականության, իրավագիտության, ֆինանսների, դիվանագիտության, սպորտի և հոգևոր կյանքի ոլորտները:

Բառարանը հարուստ է վերջին շրջանում լայնորեն գործածվող բազմաթիվ նոր բառերով ու արտահայտություններով:

Բառարանը նաև ընդգրկում է

  • հայերենի և ռուսերենի ամենագործածական առածները և ասացվածքները
  • խոսակցական լեզվի հարուստ բառապաշար, ժարգոնային բառեր
  • աշխարհագրական տեղանունների ընդգրկուն ցանկ՝ ռուսերեն և հայերեն

Ռուս-հայերեն զրուցարան

Untitled_06

Ռուս-հայերեն զրուցարան՚: Կազմող՝ Սամվել Գասպարյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 128 էջ, 10,3 սմ x14, քաշը՝ 100 գրամ, գինը՝ 500 դրամ:

Զրուցարանը օգտակար է ռուսալեզու ընթերցողների համար, ովքեր հեշտությամբ կարող են շփվել հայախոս բնակչության հետ ամենատարբեր իրավիճակներում: Զրուցարանից կարող են օգտվել ինչպես հայերեն ընդհանրապես չիմացողները, այնպես էլ նրանք, ովքեր կարողանում են հայերեն գրել-կարդալ, բայց չեն տիրապետում բանավոր խոսքի առանձնահատկություններին:

Ռուսերեն-Հայերեն – Հայերեն-Ռուսերեն բառարան

Untitled_24

Ռուսերեն-հայերեն-հայերեն-ռուսերեն բառարան: Լուսիկ Մաքսուդյան, Մարիամ Կիրակոսյան, Սամվել Գասպարյան

Կազմը՝ կոշտ, 672 էջ, 60×84 1/32, քաշը՝ 400 գրամ, գինը՝ 1600 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 22.000 բառ և արտահայտություն: Նախատեսված է բարձր դասարանի աշակերտների, ուսանողների, ինչպես նաև զբոսաշրջիկների և գործարարների համար:

Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):