Tag Archives: Պատմություն

Հայաստանի հրաշալիքները՝ իտալերեն

book cover

Կազմը՝ կոշտ, լամինացված: 104 էջ, 21սմ x 29 սմ, քաշը՝ 750 գրամ, գինը՝ 10000 դրամ:

Գրքի իտալերեն հրատարակության աննոտացիան:

Gli stranieri definiscono la nostra terra “Museo a cielo aperto”. Il presente volume è una guida singolare a questo museo che si divide in “quattro sale”: “Periodo antico”; “Medioevo e Cristianesimo”; “Natura e Costumi”; “Periodo più recente”. Le “meraviglie” qui raccolte, che superano il numero di ottanta, sono preziose per il lettore armeno. Forse è proprio questo il motivo che ha spinto l’editore a scegliere come titolo di questo volume il termine, in qualche modo , di “meraviglie”. E davvero siamo orgogliosi di queste “meraviglie”, con cui molti altri hanno saputo conquistarsi un posto di rispetto nel panorama culturale mondiale. Nel presente volume sono stati inseriti tesori che fanno parte inscindibile della storia del popolo armeno e che si trovano attualmente nel territorio dell’Armenia storica (la cattedrale della S. Croce di Aght‘amar; il canale di Semiramide; la cattedrale di Ani e così via)

Նեմեսիս գործողությունը

nemesis_arm

ՆԵՄԵՍԻՍ գործողությունը. Սողոմոն Թեհլերյան / Կոսսի Պաոլո, Ժ.-Բ. Ժիան, Ժան Վարուժան – Եր.: «Արեգ» հրատարակչություն, 2015. – 68 էջ:

Սույն պատկերապատումների հիմքում ընկած է հայ ժողովրդի մեծագույն զավակ Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Գրքի վերջում զետեղված մի շարք արխիվային փաստաթղթերն ու քարտեզները ավելի են բարձրացնում այս հրատարակության արժեքը: Կարևոր է նաև այն, որ թուրք բարբարոսների իրականացրած հայերի ցեղասպանությանը անդրադարձել է պատկերապատումների բնագավառում իտալացի հանրահայտ նկարիչ Պաոլո Կոսսին: Գիրքը արդեն լույս է տեսել ֆրանսերեն և անգլերեն:

Հայաստանի հրաշալիքները

book cover

Կազմը՝ կոշտ, լամինացված: 104 էջ, 21սմ x 29 սմ, քաշը՝ 750 գրամ, գինը՝ 10000 դրամ:

Գրքի ֆրանսերեն հրատարակության աննոտացիան:

Les étrangers appellent notre pays “Musée à la belle étoile”. Cette encyclopédie est un guide très particulier qui chemine dans les quatre “Salles” de ce musée: “Antiquité”, “Moyen âge et christianisme”, “Nature et mode de vie”, “Epoque moderne”. Les 80 “Merveilles” concentées dans ce volume préféré sont très chères au lecteur arménien. C’est pour cette cause, peut-être, que la Maison d’Edition a choisi elle-même un titre assez prétentieux – “Merveilles”. Mais il faut aussi prendre en considération que le peuple arménien est très fier de ses merveilles dont la plupart a trouvé dignement sa place dans la culture mondiale. Dans cette encyclopédie nous trouvons des valeurs qui sont toujours inséparables de l’histoire des Arméniens mais qui se trouvent actuellement dans le territoire historique de l’Arménie (la Cathédrale de la Sainte Croix d’Akhtamar, le canal de Sémiramis, le temple de la Mère Anie, le lac de Van etc) L’encyclopédie “Les merveilles de l’Arménie” est très chérie des lecteurs arméniens. Nous espérons qu’elle plaira non seulement à nos compatriotes de France mais aussi au lecteur français qui montre de l’intérêt pour l’Arménie et pour le peuple arménien.

Բովանդակություն էջ 2, էջ 3.

Էջ 7 – Peintures Rupestres.

Էջ 8 – Dragon.

Էջ 9 – Les piliers de Zorakar.

Էջ 32 – Saint Etchmiadzine.

Էջ 33 – Saint Etchmiadzine.

Էջ 41 – Le Myron (le saint chreme).

Էջ 42 – L’eglise Sainte-Croix d’Aghtamar.

Էջ 52 – Gueghard.

Էջ 53 – Gueghard.

Էջ 56 – Khatchkar.

Էջ 62 – Massis-Ararat.

Էջ 63 – Massis-Ararat.

Էջ 78 – L’Olivier de Boheme.

Էջ 79 – L’Abricot.

Էջ 100 – La Place de la Republique d’Erevan.

Էջ 101 – Le Matenadaran.

Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):

Մոռացված գանձերի արձագանքը

Hanrag_04

Սամվել Դիլանյան – ՙՄոռացված գանձերի արձագանքը՚

(պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն)

Կազմը՝ կոշտ, լամինացված: 144 էջ, 21սմ x 29սմ, քաշը՝ 700 գրամ, գինը՝ 2000 դրամ:

Հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:

Հանրագիտարանում զետեղված հնագիտական, բանահյուսական, ազգագրական բազմապիսի փաստերն ու տեղեկությունները ներկայացնում են Հայկական լեռնաշխարհում ապրած հնագույն ցեղերի ու ժողովուրդների, իհարկե, նաև հայերիս հոգևոր ու նյութական մշակույթը: Յուրաքանչյուր ժողովուրդ մարդկության մեծ ընտանիքի անդամ է, ‏և այն, ինչ նա արարել է իր համար, դրանով իսկ իր ավանդն է ներդրել Երկիր մոլորակի քաղաքակրթության համընդհանուր գանձարանում: Իսկ թե ինչպիսին է հայ ժողովրդի և նրա նախնիների այդ ներդրումը, հնարավորինս կպարզաբանվի այս գրքում:

Մանկական քրիստոնեական հանրագիտարան

ՙ

Կազմը՝ կոշտ, լամինացված, 184 էջ, 21 սմ x 29 սմ, քաշը՝ 800 գրամ, գինը՝ 3000 դրամ:

Ամփոփում է շուրջ 270 գունավոր լուսանկար և 360 բառահոդված, որոնք ներ¬կայացնում են հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքները և քրիստոնեական վարդապետության հիմնական հասկացությունները: Այս հանրագիտարանում դուք կհանդիպեք դավանական և աստվածապաշտական սկզբունքների, սուրբգրային իրադարձությունների և անձերի, սրբերի համառոտ վարքերի և ասույթների, ինչպես նաև եկեղեցական տոների և արարողությունների, ծիսական իրերի ու հանդերձանքի նկարագրության՝ նրանց խորհուրդների հակիրճ բացատրությամբ: Գիրքը լինելով պատկերազարդ, մասամբ ներկայացնում է նաև հայ քրիստոնեական մշակույթն իր լավագույն նմուշներով, որոնց միջոցով ընթերցողին առավել մատչելի և հոգե¬հա¬րա¬զատ կդառնա մեկ Եկեղեցու սրբավանդ ժառանգությունը: