Tag Archives: Հայերեն

Շախմատի հանրագիտարան

Hanrag_03

Սամվել Գասպարյան, Գագիկ Հակոբյան, Ռոլանդ Շառոյան – «Շախմատի հանրագիտարան» (ավելի քան 500 բառահոդված ‏և 300 շախմատային պարտիա, 44 սկզբնախաղ, շուրջ 400 լուսանկար և գծապատկեր):

Կազմը՝ կոշտ, լամինացված, 188 էջ, 21 սմ x 29 սմ, քաշը՝ 1 կգ, գինը՝ 4000 դրամ:

Հանրագիտարանի 6 բաժիններում «Ինչ գիտենք և ինչ չգիտենք շախմատի մասին»,«Վարք շախմատի 13 արքաների և 10 թագուհիների», «Գրոսմայստերներ, ականավոր շախմատիստներ և շախմատային գործիչներ», «Շախմատային աշխարհի հայ բնակիչները», «Սկզբնախաղեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր շախմատիստ» և «Հավելվածներ» ներկայացված է ոչ միայն Հայաստանի շախմատային կյանքը, այլև աշխարհի շուրջ 350 օտարերկրացի ուժեղագույն գրոսմայստերներ ու շախմատային ականավոր գործիչներ, ինչպես նաև ուշագրավ բառահոդվածներ շախմատային բազմաթիվ հասկացությունների մասին: Հանրագիտարանը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել շախմատ խաղալ, ովքեր արդեն ձեռք են բերել շախմատային գիտելիքների որոշակի պաշար և ընտրել են շախմատիստի մասնագիտությունը, ինչպես նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես սիրում և հետաքրքրվում են այս հինավուրց խաղով:

Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):

Մոռացված գանձերի արձագանքը

Hanrag_04

Սամվել Դիլանյան – ՙՄոռացված գանձերի արձագանքը՚

(պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն)

Կազմը՝ կոշտ, լամինացված: 144 էջ, 21սմ x 29սմ, քաշը՝ 700 գրամ, գինը՝ 2000 դրամ:

Հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:

Հանրագիտարանում զետեղված հնագիտական, բանահյուսական, ազգագրական բազմապիսի փաստերն ու տեղեկությունները ներկայացնում են Հայկական լեռնաշխարհում ապրած հնագույն ցեղերի ու ժողովուրդների, իհարկե, նաև հայերիս հոգևոր ու նյութական մշակույթը: Յուրաքանչյուր ժողովուրդ մարդկության մեծ ընտանիքի անդամ է, ‏և այն, ինչ նա արարել է իր համար, դրանով իսկ իր ավանդն է ներդրել Երկիր մոլորակի քաղաքակրթության համընդհանուր գանձարանում: Իսկ թե ինչպիսին է հայ ժողովրդի և նրա նախնիների այդ ներդրումը, հնարավորինս կպարզաբանվի այս գրքում:

Մանկական քրիստոնեական հանրագիտարան

ՙ

Կազմը՝ կոշտ, լամինացված, 184 էջ, 21 սմ x 29 սմ, քաշը՝ 800 գրամ, գինը՝ 3000 դրամ:

Ամփոփում է շուրջ 270 գունավոր լուսանկար և 360 բառահոդված, որոնք ներ¬կայացնում են հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքները և քրիստոնեական վարդապետության հիմնական հասկացությունները: Այս հանրագիտարանում դուք կհանդիպեք դավանական և աստվածապաշտական սկզբունքների, սուրբգրային իրադարձությունների և անձերի, սրբերի համառոտ վարքերի և ասույթների, ինչպես նաև եկեղեցական տոների և արարողությունների, ծիսական իրերի ու հանդերձանքի նկարագրության՝ նրանց խորհուրդների հակիրճ բացատրությամբ: Գիրքը լինելով պատկերազարդ, մասամբ ներկայացնում է նաև հայ քրիստոնեական մշակույթն իր լավագույն նմուշներով, որոնց միջոցով ընթերցողին առավել մատչելի և հոգե¬հա¬րա¬զատ կդառնա մեկ Եկեղեցու սրբավանդ ժառանգությունը: