Tag Archives: դեդեկտիվ

«Գայլի հանգույց» գործողությունը

book cover

Հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, անվտանգության պահեստազորի գնդապետ Գուրգեն Եղիազարյանի ներկա՝ թվով չորրորդ գիրքը, հուսով ենք, այս անգամ նույնպես սիրով կընդունեն նրա ընթերցողները:

«Գայլի հանգույցը» քաղաքական դեդեկտիվ է, որտեղ հեղինակը ներկայացնում է աշխարհի լավագույն հատուկ ծառայություններից մեկը համարվող Թուրքիայի արտաքին հետախուզության` ՄԻՏ գործունեությունը նորանկախ Հայաստանի հանրապետությունում՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելուց օրինակ, ինչպես համոզված է հեղինակը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը¤ մինչþ հայ զբոսաշրջիկ-առևտրականների, հատկապես՝ կանանց¤ հավաքագրումը: Վեպում կարմիր թելի պես անցնում է հետþյալ միտքը. մեր հատուկ ծառայությունները պետք է միշտ զգոն լինեն և պատրաստ՝ դիմակայելու ՄԻՏ-ին þ չեզոքացնելու Հայաստանում գործակալական ցանց ստեղծելու նրանց ամենօրյա փորձերը: Մյուս կողմից՝ գիրքը զգուշացում է նաþ Թուրքիայի հզոր տնտեսության ոլորտում հայտնված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ակամայից չհայտնվեն ՄԻՏ-ի գործակալների, այդ թվում՝ «գորշ գայլերի» վարպետորեն հյուսած և հյուսվող թակարդներում:

Վեպում առանձնահատուկ տեղ է հատկացված նաþ Թուրքիայում բնակվող քրդերի ու եզդիների խնդիրներին:

Տարբեր երկրների` Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, իհարկե՝ նաև Հայաստան¤ պատմությանն առնչվող մի շարք հայտնի և քիչ հայտնի ուշագրավ անցքերի յուրովի, թեկուզ՝ երբեմն վիճելի մեկնաբանությունների, ծավալվող դեպքերի աշխարհագրական ընդգրկուն տարածքի՝ ոչ միայն Հայաստան, այլþ Թուրքիա, Վրաստան, Յալթա…, ինչպես նաþ զոհին հետապնդելու և հետքերը խճճելու, սպանությունների տարբեր ձևերի ու հնարքների նկարագրությունների շնորհիվ «Գայլի հանգույցն» ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ, մի շնչով: Այնպես, ինչպես բոլոր լավագույն դեդեկտիվ գրքերը…