Tag Archives: Գեղարվեստական գրականություն

Դոստոևսկի

book cover

ԴՈՍՏՈԵՎՍԿԻ / Յու. Սելեզնյով: Ռուսերենից թարգմ.՝ Սամվել Գասպարյանը: «Արեգ» հրտարակչություն. 2016.–688էջ:

Կենսագրական բնույթի այս գիրքը պատմում է Դոստոևսկու դաժան փորձություններով լի կյանքի մասին: Յու. Սելեզնյովն ընթերցողին ծանոթացնում է բարոյական, սոցիալական և քաղաքական այն խնդիրներին, որոնք ալեկոծեցին «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Չարքերը», «Կարամազով եղբայրներ» գրքերի հեղինակի հոգին:

Գողը

book cover

Գուրգեն Եղիազարյան ԳՈՂԸ: Վեպ / Եր.: «Արեգ» հրտարակչություն. 2016.–256 էջ:

Գուրգեն Եղիազարյանի նոր դեդեկտիվ վեպի առանցքը կազմում է անցյալ դարի երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանի Պետական բանկի աղմկահարույց գողությունը: Գողություն, որն իր մտահղացման և իրականացման կատարելությամբ, որպես ՙդասական՚ օրինակ, կարող է տեղ գտնել քրեագիտության դասագրքերում: Վեպի գլխավոր արժանիքներից մեկը նկարագրվող դեպքերի հավաստիությունն է. այն տարիներին լինելով այդ հանդուգն հանցագործությունը բացահայտող օպերատիվ խմբի անդամներից մեկը` հեղինակը գողության բացահայտումը ներկայացնում է ՙառաջին ձեռքից՚` այնպես, ինչպես եղել է իրականում (անշուշտ, թույլատրելիության սահմաններում):

Անահիտ

book cover

Ղազարոս Աղայան, Անահիտ

Դպր. կրտսեր տարիքի երեխաների համար – Եր.: Արեգ, 2011. – 96 էջ

Ղազարոս Աղայանի <Անահիտը>, ի տարբերություն գրողի մյուս հեքիաթների, հրաշապատում բնույթ չունի: Նրանում բացակայում են սարսափազդու հրեշները, կախարդական հրաշքները, որոնց առկայությունը հեքիաթներում այնքան անհրաժեշտ էր համարում հեղինակը` երեխաներին անվախ ոգով դաստիարակելու համար:

Թումանյան

book cover

Հովհաննես Թումանյան, հեքիաթներ, առակներ, պոեմներ

գինը 1400 դրամ:

Ահա արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայ ժողովուրդը անդավաճան նվիրվածությամբ ու զարմանալի հետևողականությամբ ընթերցում և վերընթերցում է Հովհ. Թումանյանին: Ահա արդեն գրեթե մեկ դար ամենայն հայոց բանաստեղծը եղել և մնում է հայ ընթերցողի (թե՛ մեծերի, թե՛ փոքրերի) ոչ միայն ամենասիրված, այլև ամենաշատ ընթերցվող գրողը. նրա երկերի բազմահազար տպաքանակները սպառվել և այսօր էլ սպառվում են «մի շնչով»: Հայ ընթերցողի կողմից նման պատվի չի արժանացել և ոչ մի հեղինակ…

Ահա թե ինչու «Դպրոցական գրադարան» մատենաշարի առաջին «բնակիչը» պետք է անպայման լիներ Հովհ. Թումանյանը: Այս մատենաշարը նորություն չէ մեր գրահրատարակչական բնագավառում. նրան ծանոթ են անցյալ դարի երկրորդ կեսերի «Լույս» հրատարակչության ընթերցողները: Վերաբացելով «Դպրոցականի գրադարանը»` «Արեգ» հրատարակչությունը հավակնում է լույս ընծայել այնպիսի ժողովածուներ, որոնք ոչ միայն անհրաժեշտ են մեր դպրոցահասակ ընթերցողին, այլև կարող են համալրել նրա անձնական գրադարանի լավագույն գրքերի շարքը:

Ներկա հատորը Հովհ. Թումանյանի անմահ ստեղծագործությունների մի ամփոփ ընտրանի է, որտեղ նույն «տանիքի տակ» տեղ են գտել մեծ գրողի գրական հարուստ ժառանգության լավագույն նմուշները` հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ: Ինչ խոսք, «Դպրոցական գրադարանի» այս հատորը հասցեագրված է ոչ միայն դպրոցահասակ ընթերցողին…

Առակներ

book cover

ԱՐԵԳ հրատարակչություն. Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ. <Առակներ>

գինը 1100 դրամ:

Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների սույն ժողովածուն <Դպրոցականի գրադարան> մատենաշարի երկրորդ գիրքն է: Ներկայացվող շուրջ 80 առակները այսօր էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը, ընթերցողներին հորդորելով հեռու մնալ մեծամտությունից, ագահությունից, չարությունից, ընչաքաղցությունից և մնացյալ բոլոր այն արատներից, որոնք մարդու առջև փակում են դեպի բարին ու վեհը տանող ճանապարհը:

Յոթ խրատական հեքիաթ

Untitled_25

Յոթ խրատական հեքիաթ

Կազմը՝ փափուկ, 40 էջ, 14,5 սմ x 20,5սմ, գինը 600 դրամ:

Հայ ժողովրդական հեքիաթները իմաստուն գեղարվեստական արտահայտություններ են, անհուն գանձարան, որի անզուգական նմուշներից օգտվել և դրանք գեղարվեստական մշակման են ենթարկել հայ դասականներից շատերը (Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, Ավ. Իսահակյան, Դ. Դեմիրճյան և այլն): Ընթերցողին ներկայացվող խրատական հեքիաթներով «Արեգ» հրատարակչությունը ձեռնամուխ է լինում նոր մատենաշարի` ՙԵրկնքից ընկավ երեք խնձոր՚ խորագրով: