Tag Archives: Անգլերեն

Անգլերեն-Հայերեն-Հայերեն-Անգլերեն գրպանի բառարան

book cover

Անգլերեն-Հայերեն-Հայերեն-Անգլերեն գրպանի բառարան

Սոնա Սեֆերյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Քրիստինե Գասպարյան

Անգլերեն-Հայերեն-Հայերեն-Անգլերեն բառարան /շուրջ 22.000 բառ և արտահայտություն/, կազմը` կոշտ, լամինացված, 8,5 x 12,5 սմ, 736 էջ, 1400 դրամ

Սույն գրպանի բառարանը, որտեղ զետեղված են ամենագործածական բառերն ու արտահայտությունները, հասցեագրված է ընթերցողների ամենալայն շրջանակներին. Կարող է օգտակար լինել ոչ միայն դպրոցականներին, այլև զբոսաշրջիկներին և արտասահման գործուղման մեկնող գործարար մարդկանց: Բառարանի օգնությամբ կարելի է թարգմանել նաև փոքրիկ, ոչ բարդ տեքստեր:

Հայերեն-անգլերեն զրուցարան

Untitled_01

Հայերեն-անգլերեն զրուցարան: Կազմող՝ Սուսաննա Մկրտչյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 128 էջ, 10,3 սմ x14, քաշը՝ 150 գրամ, գինը՝ 500 դրամ:

Նախատեսված է Անգլիա, ԱՄՆ, ինչպես նաև անգլիախոս երկրներ մեկնող հայ զբոսաշրջիկների համար:

Անգլերենի 1000 ամենաանհր‏աժեշտ բառերը

Untitled_14

Ալեքսանդր Պետրոչենկով ՙԱնգլերենի 1000 ամենաանհր‏աժեշտ բառերը՚ (անգլերեն-հայերեն ուսումնական բառարան):

Կազմը՝ փափուկ, լամինացված, 304 էջ, 12 սմ x 16,5 սմ, քաշը՝ 210 գրամ, գինը՝ 1000 դրամ:

Սույն բառարանում անգլերեն առաջին 1000 բառերը ներկայացված են իրենց ամենագործածական իմաստներով։ Դա կարևոր է ամենաանհրաժեշտ բառերի հետ նախնական ծանոթության համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև անգլերենի հնչյունակազմությանը, որը տրված է երկու լեզվով. միջազգային տառադարձության խորհրդանիշներից բացի՝ յուրաքանչյուր բառի կողքին նշվում է, թե ինչպես է այն արտասանվում հայերեն։ Ուսումնական բառարանի բոլոր բառերն ուղեկցվում են նախադասություններով, որոնք թարգմանաբար ներկայացվում են հայերեն։ Նախատեսված է դպրոցականների և ուսանողների, անգլերենի դասախոսների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ինքնուրույն խորացնել անգլերենի իրենց իմացությունը:

Հայերեն-անգլերեն – անգլերեն-հայերեն ասացվածքներ և բառակապակցություններ

Untitled_11

Հայերեն-անգլերեն-անգլերեն-հայերեն ասացվածքներ և բառակապակցություններ: Կազմողներ՝ Սոնա Սե‎‎ֆերյան, Արփիկ Լազարյան:

Երաշխավորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքի թարգմանչական բաժինը:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 312 էջ, 70×100 1/32, քաշը՝ 210 գրամ, գինը՝ 1000 դրամ:

Ընդգրկում է շուրջ 3000 արտահայտություն: Որոշակի դժվարություն է ներկայացնում գտնել մի լեզվի ասացվածքի դիմաց մեկ ուրիշ լեզվի ասացվածքի համարժեքը, որը լիովին արտահայտի ասացվածքի իմաստը և ստեղծի ազգային մթնոլորտ, գունավորում: Անգլերեն-հայերեն-հայերեն-անգլերեն ասացվածքների և արտահայտությունների թարգմանությունը բարդ‎ և պատասխանատու գործ է: Իրենց իմաստը, ոճական զանազան երանգների ճշգրիտ փոխանցումը սկզբնաղբյուր լեզվից թիրախ լեզու (SL-TL) դժվարացնում է անգլերեն ուսումնասիրողի և թարգմանչի աշխատանքը: Այս տարբերակում դասակարգումը կատարված է այբբենական կարգով, և իբրև գլխաբառ ընդունվում է առաջին բառը: Անգլերեն կամ հայերեն ասացվածքի կամ արտահայտության համար տրվում է համարժեքը, իսկ բացակայության դեպքում մոտավոր տարբերակները կամ բառացի թարգմանությունը: Նախատեսված է հանրակրթական դպրոցի աշակերտների, ինչպես նաև բուհերի ուսանողների ու դասախոսների համար:

Անգլերեն-Հայերեն բառարան

Untitled_16

ՙԱնգլերեն-հայերեն բառարան՚: Կազմողներ՝ Սոնա Սե‎‎ֆերյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան:

Կազմը՝ կոշտ, 384 էջ, 60×84 1/32, քաշը՝ 1200 գրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 18.000 բառ և արտահայտություն: Նախատեսված է դպրոցականների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են խորացնել անգլերենի իրենց գիտելիքները:

Հայերեն-Անգլերեն բառարան

Untitled_15

ՙՀայերեն-‎անգլերեն բառարան՚: Կազմողներ՝ Սոնա Սե‎‎ֆերյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան:

Կազմը՝ կոշտ, 336 էջ, 60×84 1/32, քաշը՝ 200 գրամ, գինը՝ 1200 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 22.000 բառ և արտահայտություն: Նախատեսված է դպրոցականների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են խորացնել անգլերենի իրենց գիտելիքները:

Անգլերեն-Հայերեն – Հայերեն-Անգլերեն բառարան

Untitled_21

Անգլերեն-հայերեն-հայերեն-‎անգլերեն բառարան՚: Կազմողներ՝ Սոնա Սե‎ֆ‎երյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան:

Կազմը՝ կոշտ, 752 էջ, 60×841/16, քաշը՝ 600 գրամ, գինը՝ 2400 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 40.000 բառ և արտահայտություն: Արտացոլում է վերջին շրջանում եր‏ևան եկած և լայնորեն օգտագործվող բազմաթիվ նոր բառեր և արտահայտություններ, ամփոփում է գիտության և տեխնիկայի (հատկապես՝ համակարգչային), արվեստի, դիվանագիտություն, սպորտի և այլ բնագավառներում, ինչպես նաև հոգևոր կյանքում հանդիպող բառերի բավականին հարուստ ընտրանի: Մեծ տեղ է հատկացված նաև ամենագործածական առածներին և ասացվածքներին: Բառարանն ունի նաև 4 հավելված՝ ՙԱնգլիայում և ԱՄՆ-ում ամենաշատ գործածվող հապավումները՚, ՙԱնկանոն բայերի ցանկ՚, ՙԱշխարհի երկրների դրամական միավորները՚, ՙԱնգլիայում և ԱՄՆ-ում գործածվող չափի միավորներ՚: Բառարանը կարող է օգտակար լինել դպրոցականներին, ուսանողներին, թարգմանիչներին և բոլոր նրանց, ովքեր մտադիր են խորացնել անգլերենի իրենց գիտելիքները:

Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):