Անգլերեն-Հայերեն – Հայերեն-Անգլերեն բառարան

Untitled_21

Անգլերեն-հայերեն-հայերեն-‎անգլերեն բառարան՚: Կազմողներ՝ Սոնա Սե‎ֆ‎երյան, Լյուդմիլա Հովհաննիսյան, Աննա Խաչատրյան, Տաթևիկ Քալաեջյան, Գայանե Գրիգորյան:

Կազմը՝ կոշտ, 752 էջ, 60×841/16, քաշը՝ 600 գրամ, գինը՝ 2400 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 40.000 բառ և արտահայտություն: Արտացոլում է վերջին շրջանում եր‏ևան եկած և լայնորեն օգտագործվող բազմաթիվ նոր բառեր և արտահայտություններ, ամփոփում է գիտության և տեխնիկայի (հատկապես՝ համակարգչային), արվեստի, դիվանագիտություն, սպորտի և այլ բնագավառներում, ինչպես նաև հոգևոր կյանքում հանդիպող բառերի բավականին հարուստ ընտրանի: Մեծ տեղ է հատկացված նաև ամենագործածական առածներին և ասացվածքներին: Բառարանն ունի նաև 4 հավելված՝ ՙԱնգլիայում և ԱՄՆ-ում ամենաշատ գործածվող հապավումները՚, ՙԱնկանոն բայերի ցանկ՚, ՙԱշխարհի երկրների դրամական միավորները՚, ՙԱնգլիայում և ԱՄՆ-ում գործածվող չափի միավորներ՚: Բառարանը կարող է օգտակար լինել դպրոցականներին, ուսանողներին, թարգմանիչներին և բոլոր նրանց, ովքեր մտադիր են խորացնել անգլերենի իրենց գիտելիքները:

Հայերեն-Ֆրանսերեն բառարան

Untitled_20

Հայերեն-ֆրանսերեն բառարան Կազմող՝ Սամվել Գասպարյան:

Կազմը՝ կոշտ, 328 էջ, 60×84 1/32, քաշը՝ 200 գրամ, գինը՝ 1200 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 18.000 բառ և բառակապակցություն: Նախատեսված է դպրոցականների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր մտադիր են խորացնել ‎ֆրանսերենի իրենց գիտելիքները:

Ֆրանսերեն-հայերեն բառարան

Untitled_19

Ֆրանսերեն-հայերեն բառարան: Կազմող՝ Սամվել Գասպարյան

Կազմը՝ փափուկ, լամինացված, 256 էջ, 10 սմ x 14 սմ, քաշը՝ 170 գրամ, գինը՝ 1000 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 10.500 բառ և բառակապակցություն: Նախատեսված է հանրակրթական դպրոցի բարձր դասարանի աշակերտների և ուսուցիչների համար:

Ֆրանսերեն-հայերեն – հայերեն-‎ֆրանսերեն բառարան

Untitled_22

ՙՖրանսերեն-հայերեն-հայերեն-‎ֆրանսերեն բառարան՚ Կազմող՝ Սամվել Գասպարյան

Կազմը՝ կոշտ, 744 էջ, 60×841/16, քաշը՝ 500 գրամ, գինը՝ 2400 դրամ:

Բառարանը ընդգրկում է շուրջ 40.000 բառ ‏և արտահայտություն, գրական-գեղարվեստական, գիտատեխնիկական, հասարակական-քաղաքական, տնտեսագիտական, իրավաբանակամ, ‎‎ֆինանսական, համակարգչային և մարզական բառապաշար: Նախատեսված է միջին բարդության տեքստերի ընթերցման և թարգմանության, ինչպես նաև ամենատարբեր բնագավառներում առօրյա շփման համար: Կարող է օգտակար լինել ինչպես ‎ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցականների, ուսուցիչների ‏և ուսանողների, այնպես էլ հայերեն սովորել ցանկացող ֆրանսալեզու ընթերցողների համար:

Շախմատի հանրագիտարան

Hanrag_03

Սամվել Գասպարյան, Գագիկ Հակոբյան, Ռոլանդ Շառոյան – «Շախմատի հանրագիտարան» (ավելի քան 500 բառահոդված ‏և 300 շախմատային պարտիա, 44 սկզբնախաղ, շուրջ 400 լուսանկար և գծապատկեր):

Կազմը՝ կոշտ, լամինացված, 188 էջ, 21 սմ x 29 սմ, քաշը՝ 1 կգ, գինը՝ 4000 դրամ:

Հանրագիտարանի 6 բաժիններում «Ինչ գիտենք և ինչ չգիտենք շախմատի մասին»,«Վարք շախմատի 13 արքաների և 10 թագուհիների», «Գրոսմայստերներ, ականավոր շախմատիստներ և շախմատային գործիչներ», «Շախմատային աշխարհի հայ բնակիչները», «Սկզբնախաղեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր շախմատիստ» և «Հավելվածներ» ներկայացված է ոչ միայն Հայաստանի շախմատային կյանքը, այլև աշխարհի շուրջ 350 օտարերկրացի ուժեղագույն գրոսմայստերներ ու շախմատային ականավոր գործիչներ, ինչպես նաև ուշագրավ բառահոդվածներ շախմատային բազմաթիվ հասկացությունների մասին: Հանրագիտարանը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել շախմատ խաղալ, ովքեր արդեն ձեռք են բերել շախմատային գիտելիքների որոշակի պաշար և ընտրել են շախմատիստի մասնագիտությունը, ինչպես նաև կհետաքրքրի բոլոր այն մարդկանց, ովքեր պարզապես սիրում և հետաքրքրվում են այս հինավուրց խաղով:

Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):

Մոռացված գանձերի արձագանքը

Hanrag_04

Սամվել Դիլանյան – ՙՄոռացված գանձերի արձագանքը՚

(պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն)

Կազմը՝ կոշտ, լամինացված: 144 էջ, 21սմ x 29սմ, քաշը՝ 700 գրամ, գինը՝ 2000 դրամ:

Հրատարակվել է ՀՀ Մշակույթի նախարարության պատվերով:

Հանրագիտարանում զետեղված հնագիտական, բանահյուսական, ազգագրական բազմապիսի փաստերն ու տեղեկությունները ներկայացնում են Հայկական լեռնաշխարհում ապրած հնագույն ցեղերի ու ժողովուրդների, իհարկե, նաև հայերիս հոգևոր ու նյութական մշակույթը: Յուրաքանչյուր ժողովուրդ մարդկության մեծ ընտանիքի անդամ է, ‏և այն, ինչ նա արարել է իր համար, դրանով իսկ իր ավանդն է ներդրել Երկիր մոլորակի քաղաքակրթության համընդհանուր գանձարանում: Իսկ թե ինչպիսին է հայ ժողովրդի և նրա նախնիների այդ ներդրումը, հնարավորինս կպարզաբանվի այս գրքում:

Մանկական քրիստոնեական հանրագիտարան

ՙ

Կազմը՝ կոշտ, լամինացված, 184 էջ, 21 սմ x 29 սմ, քաշը՝ 800 գրամ, գինը՝ 3000 դրամ:

Ամփոփում է շուրջ 270 գունավոր լուսանկար և 360 բառահոդված, որոնք ներ¬կայացնում են հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքները և քրիստոնեական վարդապետության հիմնական հասկացությունները: Այս հանրագիտարանում դուք կհանդիպեք դավանական և աստվածապաշտական սկզբունքների, սուրբգրային իրադարձությունների և անձերի, սրբերի համառոտ վարքերի և ասույթների, ինչպես նաև եկեղեցական տոների և արարողությունների, ծիսական իրերի ու հանդերձանքի նկարագրության՝ նրանց խորհուրդների հակիրճ բացատրությամբ: Գիրքը լինելով պատկերազարդ, մասամբ ներկայացնում է նաև հայ քրիստոնեական մշակույթն իր լավագույն նմուշներով, որոնց միջոցով ընթերցողին առավել մատչելի և հոգե¬հա¬րա¬զատ կդառնա մեկ Եկեղեցու սրբավանդ ժառանգությունը: