Category Archives: Զրուցարաններ

Հայ-ռուսերեն զրուցարան

book cover

Հայերեն-Ռուսերեն զրուցարան / կազմողներ Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան

Եր.: Արեգ, 2011.– 240 էջ, գինը՝ 1000 դրամ

Զրուցարանը հասցեագրված է մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարբեր նպատակներով (որպես զբոսաշրջիկ, գործարար և այլն) մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, սակայն լավ չեն տիրապետում ռուսերենին կամ ընդհանրապես չեն խոսում այդ լեզվով: Ավելի քան 20 բաժիններում ընդգրկված են առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող ամենաանհրաժեշտ բառերը, արտահայտություններն ու հարցերը, որոնք անհրաժեշտ են մարդկանց հետ հեշտությամբ շփվելու և հաղորդակցվելու համար: Այս փոքրիկ գրքույկը ձեր օգնականն ու խորհրդատուն կլինի օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում ու զվարճանքի այլ վայրերում, հանրախանութում, շուկայում, ցուցահանդեսներում ու գրախանութում, փողոցում ու մետրոյում, փոստում, վարսավիրանոցում, բժշկի դիմելիս…

Զրուցարանն ունի նաև հավելված, որտեղ դուք կհանդիպեք կենդանիների ու թռչունների, ծաղիկների, թանկարժեք քարերի ու մետաղների, ոսկերչական իրերի, տարբեր մասնագիտությունների, մարմնի մասերի, ամիսների ու շաբաթվա օրերի անունների…

Զրուցարանը կարող է ծառայել նաև որպես ռուսերենի համառոտ ինքնուսույց:

Ռուս-հայերեն զրուցարան

Untitled_06

Ռուս-հայերեն զրուցարան՚: Կազմող՝ Սամվել Գասպարյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 128 էջ, 10,3 սմ x14, քաշը՝ 100 գրամ, գինը՝ 500 դրամ:

Զրուցարանը օգտակար է ռուսալեզու ընթերցողների համար, ովքեր հեշտությամբ կարող են շփվել հայախոս բնակչության հետ ամենատարբեր իրավիճակներում: Զրուցարանից կարող են օգտվել ինչպես հայերեն ընդհանրապես չիմացողները, այնպես էլ նրանք, ովքեր կարողանում են հայերեն գրել-կարդալ, բայց չեն տիրապետում բանավոր խոսքի առանձնահատկություններին:

Հայերեն-թուրքերեն զրուցարան

Untitled_08

Հայերեն-թուրքերեն զրուցարան՚: Կազմող՝ Գրիգոր Չարքչյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 152 էջ, 10 սմ x14 սմ, քաշը՝ 110 գրամ, գինը՝ 600 դրամ:

Նախատեսված է ոչ միայն թուրքերեն չիմացողների, այլև նրանց համար, ովքեր կարող են գրել և կարդալ թուրքերեն, սակայն դժվարանում են խոսել այդ լեզվով: Զրուցարանը պարունակում է բառերի և արտայակտությունների այն նվազագույն պաշարը, որն անհրաժեշտ է առօրյա կյանքում թուրքերի հետ շփվելու համար:

Հայերեն-‎ֆրանսերեն զրուցարան

Untitled_02

Հայերեն-‎ֆրանսերեն զրուցարան՚: Կազմող՝ Սամվել Գասպարյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 144 էջ, 10,3 սմ x14, քաշը՝ 100 գրամ, գինը՝ 600 դրամ:

Նախատեսված է Ֆրանսիա, ինչպես նաև ‎‎ֆրանսալեզու երկրներ մեկնող հայ զբոսաշրջիկների համար:

Հայերեն-անգլերեն զրուցարան

Untitled_01

Հայերեն-անգլերեն զրուցարան: Կազմող՝ Սուսաննա Մկրտչյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 128 էջ, 10,3 սմ x14, քաշը՝ 150 գրամ, գինը՝ 500 դրամ:

Նախատեսված է Անգլիա, ԱՄՆ, ինչպես նաև անգլիախոս երկրներ մեկնող հայ զբոսաշրջիկների համար: