Category Archives: Գրքեր

Reiseführer. Armenien: Die wichtigsten Sehenswürdigkeiten + Touristennotizbuch

book cover

Սամվել Գասպարյան. 112 էջ, փափուկ, “Արեգ” հրատարակչություն, 2018.
ISBN 978-9939-837-22-2

Dieses Buch umfasst die ca. 60 wichtigsten Sehenswürdigkeiten von Armenien, in jeweilskurzgefassten kleinen Aufsätzen. In dem zweiten Teil, das „Touristennotizbuch“, befinden sich eine Reihe interessanter Informationen über Armenien und das armenische Volk. Das Buch ist für Touristen vorgesehen.

Guida. Armenia: i luoghi più spettacolari + IL BLOCK-NOTES DEL TURISTA

book cover

Սամվել Գասպարյան. 112 էջ, փափուկ, “Արեգ” հրատարակչություն, 2018.
ISBN 978-9939-837-22-2

Nel presente volume trovano posto circa 60 luoghi di spettacolare bellezza, le cui immagini sono accompagnate da brevi articoli didascalici. Nella seconda parte, intitolata «Il bloc-notes del turista», si trovano una serie di interessanti notizie sull’Armenia e la sua popolazione. Il volume è stato pensato ad uso dei turisti in visita in Armenia.

Guide. Arménie: les lieux les plus réputés + Le Bloc-Notes Du Touriste

book cover

Սամվել Գասպարյան. 112 էջ, փափուկ, “Արեգ” հրատարակչություն, 2018.
ISBN 978-9939-837-28-4

Il y a dans le livre, près de soixante très beaux sites d’Arménie accompagnés de brèves descriptions. En second, dans la partie « Bloc-notes du touriste », on y trouve des renseignements intéressants à propos de l’Arménie et du peuple arménien. Ce livre est prévu pour les touristes.

Դոստոևսկի

book cover

ԴՈՍՏՈԵՎՍԿԻ / Յու. Սելեզնյով: Ռուսերենից թարգմ.՝ Սամվել Գասպարյանը: «Արեգ» հրտարակչություն. 2016.–688էջ:

Կենսագրական բնույթի այս գիրքը պատմում է Դոստոևսկու դաժան փորձություններով լի կյանքի մասին: Յու. Սելեզնյովն ընթերցողին ծանոթացնում է բարոյական, սոցիալական և քաղաքական այն խնդիրներին, որոնք ալեկոծեցին «Ոճիր և պատիժ», «Ապուշը», «Չարքերը», «Կարամազով եղբայրներ» գրքերի հեղինակի հոգին:

Գողը

book cover

Գուրգեն Եղիազարյան ԳՈՂԸ: Վեպ / Եր.: «Արեգ» հրտարակչություն. 2016.–256 էջ:

Գուրգեն Եղիազարյանի նոր դեդեկտիվ վեպի առանցքը կազմում է անցյալ դարի երկրորդ կեսին Խորհրդային Հայաստանի Պետական բանկի աղմկահարույց գողությունը: Գողություն, որն իր մտահղացման և իրականացման կատարելությամբ, որպես ՙդասական՚ օրինակ, կարող է տեղ գտնել քրեագիտության դասագրքերում: Վեպի գլխավոր արժանիքներից մեկը նկարագրվող դեպքերի հավաստիությունն է. այն տարիներին լինելով այդ հանդուգն հանցագործությունը բացահայտող օպերատիվ խմբի անդամներից մեկը` հեղինակը գողության բացահայտումը ներկայացնում է ՙառաջին ձեռքից՚` այնպես, ինչպես եղել է իրականում (անշուշտ, թույլատրելիության սահմաններում):

«Գայլի հանգույց» գործողությունը

book cover

Հասարակական-քաղաքական հայտնի գործիչ, անվտանգության պահեստազորի գնդապետ Գուրգեն Եղիազարյանի ներկա՝ թվով չորրորդ գիրքը, հուսով ենք, այս անգամ նույնպես սիրով կընդունեն նրա ընթերցողները:

«Գայլի հանգույցը» քաղաքական դեդեկտիվ է, որտեղ հեղինակը ներկայացնում է աշխարհի լավագույն հատուկ ծառայություններից մեկը համարվող Թուրքիայի արտաքին հետախուզության` ՄԻՏ գործունեությունը նորանկախ Հայաստանի հանրապետությունում՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելուց օրինակ, ինչպես համոզված է հեղինակը՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը¤ մինչþ հայ զբոսաշրջիկ-առևտրականների, հատկապես՝ կանանց¤ հավաքագրումը: Վեպում կարմիր թելի պես անցնում է հետþյալ միտքը. մեր հատուկ ծառայությունները պետք է միշտ զգոն լինեն և պատրաստ՝ դիմակայելու ՄԻՏ-ին þ չեզոքացնելու Հայաստանում գործակալական ցանց ստեղծելու նրանց ամենօրյա փորձերը: Մյուս կողմից՝ գիրքը զգուշացում է նաþ Թուրքիայի հզոր տնտեսության ոլորտում հայտնված մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ակամայից չհայտնվեն ՄԻՏ-ի գործակալների, այդ թվում՝ «գորշ գայլերի» վարպետորեն հյուսած և հյուսվող թակարդներում:

Վեպում առանձնահատուկ տեղ է հատկացված նաþ Թուրքիայում բնակվող քրդերի ու եզդիների խնդիրներին:

Տարբեր երկրների` Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, իհարկե՝ նաև Հայաստան¤ պատմությանն առնչվող մի շարք հայտնի և քիչ հայտնի ուշագրավ անցքերի յուրովի, թեկուզ՝ երբեմն վիճելի մեկնաբանությունների, ծավալվող դեպքերի աշխարհագրական ընդգրկուն տարածքի՝ ոչ միայն Հայաստան, այլþ Թուրքիա, Վրաստան, Յալթա…, ինչպես նաþ զոհին հետապնդելու և հետքերը խճճելու, սպանությունների տարբեր ձևերի ու հնարքների նկարագրությունների շնորհիվ «Գայլի հանգույցն» ընթերցվում է չթուլացող հետաքրքրությամբ, մի շնչով: Այնպես, ինչպես բոլոր լավագույն դեդեկտիվ գրքերը…

Պարույր Սևակ. Ընտիր էջեր

book cover

Պարույր Սևակ. Ընտիր էջեր

Կազմող` Արմեն Ղազարյան

Գինը՝ 1600 դրամ: Վաճառվում է Նոյան տապան, Բուկինիստ գրախանութներում:

Սույն ընտրանին կազմել է Պարույր Ս¨ակի որդին` բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ղազարյանը: Ժողովածուն կազմելիս հրատարակչությունը հայ մեծանուն բանաստեղծի լավագույն բանաստեղծությունների հետ միասին ընդգրկել է նա¨ այն նյութերը, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրի շրջանակներում: Հատորյակի վերջում զետեղված է «Անցյալը ներկայացած» ծավալուն ինքնակենսագրականը:

Անահիտ

book cover

Ղազարոս Աղայան, Անահիտ

Դպր. կրտսեր տարիքի երեխաների համար – Եր.: Արեգ, 2011. – 96 էջ

Ղազարոս Աղայանի <Անահիտը>, ի տարբերություն գրողի մյուս հեքիաթների, հրաշապատում բնույթ չունի: Նրանում բացակայում են սարսափազդու հրեշները, կախարդական հրաշքները, որոնց առկայությունը հեքիաթներում այնքան անհրաժեշտ էր համարում հեղինակը` երեխաներին անվախ ոգով դաստիարակելու համար:

Նեմեսիս գործողությունը

nemesis_arm

ՆԵՄԵՍԻՍ գործողությունը. Սողոմոն Թեհլերյան / Կոսսի Պաոլո, Ժ.-Բ. Ժիան, Ժան Վարուժան – Եր.: «Արեգ» հրատարակչություն, 2015. – 68 էջ:

Սույն պատկերապատումների հիմքում ընկած է հայ ժողովրդի մեծագույն զավակ Սողոմոն Թեհլերյանի դատավարության սղագրությունը: Գրքի վերջում զետեղված մի շարք արխիվային փաստաթղթերն ու քարտեզները ավելի են բարձրացնում այս հրատարակության արժեքը: Կարևոր է նաև այն, որ թուրք բարբարոսների իրականացրած հայերի ցեղասպանությանը անդրադարձել է պատկերապատումների բնագավառում իտալացի հանրահայտ նկարիչ Պաոլո Կոսսին: Գիրքը արդեն լույս է տեսել ֆրանսերեն և անգլերեն:

Թումանյան

book cover

Հովհաննես Թումանյան, հեքիաթներ, առակներ, պոեմներ

գինը 1400 դրամ:

Ահա արդեն գրեթե մեկ դար է, ինչ հայ ժողովուրդը անդավաճան նվիրվածությամբ ու զարմանալի հետևողականությամբ ընթերցում և վերընթերցում է Հովհ. Թումանյանին: Ահա արդեն գրեթե մեկ դար ամենայն հայոց բանաստեղծը եղել և մնում է հայ ընթերցողի (թե՛ մեծերի, թե՛ փոքրերի) ոչ միայն ամենասիրված, այլև ամենաշատ ընթերցվող գրողը. նրա երկերի բազմահազար տպաքանակները սպառվել և այսօր էլ սպառվում են «մի շնչով»: Հայ ընթերցողի կողմից նման պատվի չի արժանացել և ոչ մի հեղինակ…

Ահա թե ինչու «Դպրոցական գրադարան» մատենաշարի առաջին «բնակիչը» պետք է անպայման լիներ Հովհ. Թումանյանը: Այս մատենաշարը նորություն չէ մեր գրահրատարակչական բնագավառում. նրան ծանոթ են անցյալ դարի երկրորդ կեսերի «Լույս» հրատարակչության ընթերցողները: Վերաբացելով «Դպրոցականի գրադարանը»` «Արեգ» հրատարակչությունը հավակնում է լույս ընծայել այնպիսի ժողովածուներ, որոնք ոչ միայն անհրաժեշտ են մեր դպրոցահասակ ընթերցողին, այլև կարող են համալրել նրա անձնական գրադարանի լավագույն գրքերի շարքը:

Ներկա հատորը Հովհ. Թումանյանի անմահ ստեղծագործությունների մի ամփոփ ընտրանի է, որտեղ նույն «տանիքի տակ» տեղ են գտել մեծ գրողի գրական հարուստ ժառանգության լավագույն նմուշները` հեքիաթներ, պատմվածքներ, պոեմներ, լեգենդներ ու բալլադներ, բանաստեղծություններ, քառյակներ: Ինչ խոսք, «Դպրոցական գրադարանի» այս հատորը հասցեագրված է ոչ միայն դպրոցահասակ ընթերցողին…

Առակներ

book cover

ԱՐԵԳ հրատարակչություն. Վարդան Այգեկցի, Մխիթար Գոշ. <Առակներ>

գինը 1100 դրամ:

Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների սույն ժողովածուն <Դպրոցականի գրադարան> մատենաշարի երկրորդ գիրքն է: Ներկայացվող շուրջ 80 առակները այսօր էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը, ընթերցողներին հորդորելով հեռու մնալ մեծամտությունից, ագահությունից, չարությունից, ընչաքաղցությունից և մնացյալ բոլոր այն արատներից, որոնք մարդու առջև փակում են դեպի բարին ու վեհը տանող ճանապարհը:

Հայաստանի և հարակից երկրների ավտոճանապարհների ատլաս

Untitled_29

Հայաստանի և հարակից երկրների ավտոճանապարհների ատլաս: Կազմող՝ Գրիգոր Բեգլարյան:

Կազմը՝ փափուկ, լամինացված, 24 էջ, 16,5սմx24սմ քաշը՝ 100 գրամ, գինը՝ 1000 դրամ:

Ատլասն ամփոփում է Արցախի, Վրաստանի, Իրանի Թուրքիայի, Հյուսիսային Կովկասի ավտոճանապարհների քարտեզները:

Յոթ խրատական հեքիաթ

Untitled_25

Յոթ խրատական հեքիաթ

Կազմը՝ փափուկ, 40 էջ, 14,5 սմ x 20,5սմ, գինը 600 դրամ:

Հայ ժողովրդական հեքիաթները իմաստուն գեղարվեստական արտահայտություններ են, անհուն գանձարան, որի անզուգական նմուշներից օգտվել և դրանք գեղարվեստական մշակման են ենթարկել հայ դասականներից շատերը (Հովհ. Թումանյան, Ղ. Աղայան, Ավ. Իսահակյան, Դ. Դեմիրճյան և այլն): Ընթերցողին ներկայացվող խրատական հեքիաթներով «Արեգ» հրատարակչությունը ձեռնամուխ է լինում նոր մատենաշարի` ՙԵրկնքից ընկավ երեք խնձոր՚ խորագրով:

Շարլ Ազնավուր. Երգեր և բանաստեղծություններ

Untitled_28

Շարլ Ազնավուր. Երգեր և բանաստեղծություններ՚: Թարգմանությունը` Սամվել Գասպարյանի (հայերեն և ֆրանսերեն):

Կազմը՝ կոշտ, լամինացված,192 էջ, 7,5 սմ x10սմ, գինը 1.200 դրամ:

Հուշանվերային այս հրատարակությունը ամփոփում է մեծանուն երգչի 35 երգ՝ հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

Հայերենի ինքնուսույց

inqnusuyc

 Հայերենի ինքնուսույց (2-րդ հրատարակություն): Լուսիկ Մաքսուդյան, Մարիամ Կիրակոսյան

Կազմը՝ փափուկ, լամինացված, 192 էջ, 17 սմ x 20 սմ, քաշը՝ 410 գրամ, գինը՝ 1200 դրամ:

Ձեռնարկն ամփոփում է ժամանակակից հայերեն լեզվի հնչյունաբանության, ձևաբանության և շարահյուսության դասընթացը: Քերականական նյութերը տրվում են դասերով, որոնք ունեն համապատասխան վարժություններ: Ինքնուսույցը հասցեագրված է բոլոր ռուսալեզու ընթերցողներին, որոնք ցանկանում են սովորել հայերեն և չեն տիրապետում (կամ բավարար չեն տիրապետում) հայերենին: