Հայ-ռուսերեն զրուցարան

book cover

Հայերեն-Ռուսերեն զրուցարան / կազմողներ Սամվել Գասպարյան, Մարիամ Կիրակոսյան

Եր.: Արեգ, 2011.– 240 էջ, գինը՝ 1000 դրամ

Զրուցարանը հասցեագրված է մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տարբեր նպատակներով (որպես զբոսաշրջիկ, գործարար և այլն) մեկնում են Ռուսաստանի Դաշնություն, սակայն լավ չեն տիրապետում ռուսերենին կամ ընդհանրապես չեն խոսում այդ լեզվով: Ավելի քան 20 բաժիններում ընդգրկված են առօրյա կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող ամենաանհրաժեշտ բառերը, արտահայտություններն ու հարցերը, որոնք անհրաժեշտ են մարդկանց հետ հեշտությամբ շփվելու և հաղորդակցվելու համար: Այս փոքրիկ գրքույկը ձեր օգնականն ու խորհրդատուն կլինի օդանավակայանում, հյուրանոցում, ռեստորանում ու զվարճանքի այլ վայրերում, հանրախանութում, շուկայում, ցուցահանդեսներում ու գրախանութում, փողոցում ու մետրոյում, փոստում, վարսավիրանոցում, բժշկի դիմելիս…

Զրուցարանն ունի նաև հավելված, որտեղ դուք կհանդիպեք կենդանիների ու թռչունների, ծաղիկների, թանկարժեք քարերի ու մետաղների, ոսկերչական իրերի, տարբեր մասնագիտությունների, մարմնի մասերի, ամիսների ու շաբաթվա օրերի անունների…

Զրուցարանը կարող է ծառայել նաև որպես ռուսերենի համառոտ ինքնուսույց: