Հայաստանի հրաշալիքները

ԱՐԵԳ հրատարակչություն. Հեղինակային խումբ «Հայաստանի Հրաշալիքները»

Պատկերազարդ հանրագիտարան, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, 3-րդ լրամշակված և բարեփոխված հրատարակություն, գինը 6500 դրամ

Օտարները մեր երկիրն անվանել են «թանգարան բաց երկնքի տակ»: Սույն հանրագիտարանը մի յուրօրինակ ուղեցույց է այդ թանգարանի չորս «սրահներում» «Հնագույն շրջան», «Միջնադար և քրիստոնեություն», «Բնություն և կենցաղ», «Նորագույն շրջան»: Այստեղ ամփոփված ավելի քան 80 <հրաշալիքները» թանկ և սիրելի են հայ ընթերցողին: Գուցե դա է պատճառը, որ հրատարակչությունը, որպես գրքի վերնագիր, ընտրել է «հրաշալիքներ» փոքր-ինչ հավակնոտ բառը: Բայց մենք հպարտանում ենք դրանցով` այդ «հրաշալիքներով», որոնցից շատերը իրենց արժանի տեղն են գրավել համաշխարհային մշակույթի գանձարանում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասը կազմող այնպիսի արժեքներ, որոնք ներկայումս գտնվում են պատմական Հայաստանի տարածքում (Ախթամարի Սուրբ Խաչ տաճարը, Շամիրամի առուն, Անիի Մայր տաճարը և այլն):