Կազմը՝ կոշտ, 752 էջ, 60×841/16, քաշը՝ 600 գրամ, գինը՝ 3300 դրամ:
«Արեգի բառարանները» մատենաշարի հերթական երկլեզվյան բառարանը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են սովորել և թարգմանել ժամանակակից ռուսերենի և հայերենի առավել գործածական բառերն ու արտահայտությունները:
Սույն բառարանը կարող է ձեր անբաժան ուղեկիցը լինել ուսման, թարգմանության, ինչպես նաև ճանապարհորդությունների ընթացքում:
Բառարանն ունի ժամանակակից ռուսերենի ու հայերենի բավականին հարուստ բառացանկ. «Հայերեն-ռուսերեն» բաժնում` 25.000, «Ռուսերեն-հայերեն» բաժնում` ավելի քան 30.000 բառ և արտահայտություն, որոնք ընդգրկում են գրականության, տեխնիկայի (հատկապես` համակարգչային), քաղաքականության, իրավագիտության, ֆինանսների, դիվանագիտության, սպորտի և հոգևոր կյանքի ոլորտները:
Բառարանը հարուստ է վերջին շրջանում լայնորեն գործածվող բազմաթիվ նոր բառերով ու արտահայտություններով:
Բառարանը նաև ընդգրկում է
- հայերենի և ռուսերենի ամենագործածական առածները և ասացվածքները
- խոսակցական լեզվի հարուստ բառապաշար, ժարգոնային բառեր
- աշխարհագրական տեղանունների ընդգրկուն ցանկ՝ ռուսերեն և հայերեն