Հայերեն-անգլերեն-անգլերեն-հայերեն ասացվածքներ և բառակապակցություններ: Կազմողներ՝ Սոնա Սեֆերյան, Արփիկ Լազարյան:
Երաշխավորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության բաժանմունքի թարգմանչական բաժինը:
Կազմը՝ փափուկ, լամինացված, 312 էջ, 70×100 1/32, քաշը՝ 210 գրամ, գինը՝ 1000 դրամ:
Ընդգրկում է շուրջ 3000 արտահայտություն: Որոշակի դժվարություն է ներկայացնում գտնել մի լեզվի ասացվածքի դիմաց մեկ ուրիշ լեզվի ասացվածքի համարժեքը, որը լիովին արտահայտի ասացվածքի իմաստը և ստեղծի ազգային մթնոլորտ, գունավորում: Անգլերեն-հայերեն-հայերեն-անգլերեն ասացվածքների և արտահայտությունների թարգմանությունը բարդ և պատասխանատու գործ է: Իրենց իմաստը, ոճական զանազան երանգների ճշգրիտ փոխանցումը սկզբնաղբյուր լեզվից թիրախ լեզու (SL-TL) դժվարացնում է անգլերեն ուսումնասիրողի և թարգմանչի աշխատանքը: Այս տարբերակում դասակարգումը կատարված է այբբենական կարգով, և իբրև գլխաբառ ընդունվում է առաջին բառը: Անգլերեն կամ հայերեն ասացվածքի կամ արտահայտության համար տրվում է համարժեքը, իսկ բացակայության դեպքում մոտավոր տարբերակները կամ բառացի թարգմանությունը: Նախատեսված է հանրակրթական դպրոցի աշակերտների, ինչպես նաև բուհերի ուսանողների ու դասախոսների համար: