Հայաստանի Բոլոր Գույները

book cover
Երևան: Արեգ հրատարակչություն, 2016.– 128 էջ:

ISBN 978-9939-837-17-8

Ինչո՞վ է տարբերվում այս գիրք-ալբոմը հրապարակի վրա եղած մի շարք այլ նմանատիպ հրատարակություններից:
Առաջին` այս գրքով փորձ է արվում նույն հարկի տակ ներկայացնել ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայ լավագույն լուսանկարիչների գործերը` նպատակ ունենալով Հայաստանը ցույց տալ նորովի, նոր տեսանկյունից ու «դիրքից»: Երկրորդ` գրեթե բոլոր լուսանկարներն ուղեկցվում են սեղմ և բովանդակալից տեղեկատվությամբ. այսպիսով գիրքը ձեռք է բերում նաև հանրագիտարանային բնույթ: Եվ, վերջապես, ամենակարևորը. բնության գեղեցիկ տեսարաններին և Հայաստանի տեսարժան վայրերին զուգահեռ զետեղել ենք նաև նմանատիպ գրքերին «խորթ» պատկերներ, որոնցից մի քանիսն իրենց պատվավոր տեղն ունեն աշխարհի հեղինակավոր թանգարաններում (խաչքարեր, մանրանկարներ, տարբեր ցուցանմուշներ), կենդանական ու բուսական աշխարհի էնդեմիկ ներկայացուցիչներ և այլն: Որպեսզի մեր սքանչելի երկրի մասին պատկերացումը լինի հնարավորինս ամբողջական, որպեսզի մեր բնաշխարհը ներկայանա իր բոլոր գույներով:

տեքստի հեղինակ
Սամվել Գասպարյան

լուսանկարիչներ
Արա Գյուլեր
Հրայր Բազե Խաչերյան
Զավեն Սարգսյան
Անդրանիկ Քոչար
Պողոս Պողոսյան
Ռուբեն Մանգասարյան
Վարուժան Սիրապյան
Հակոբ Բերբերյան
Տիգրան Մանգասարյան
Հրաչյա Ղազարյան
Աշոտ Փիլիպոսյան
Արթուր Հարությունյան
Սամվել Կարապետյան
Էմիլ Յավրյան
Մանե Գասպարյան
Նեյա
Իրինա Թադևոսյան
Հենրի Վարդանյան

Ձևավորումը՝ Մկրտիչ Մաթևոսյան, խմբագիր՝ Սամվել Դիլանյան, համակարգչային շարվածքը՝ Լուսինե Գասպարյան, սրբագրիչ՝ Էվելինա Համբարձումյան:

IMG_4807

Նորավանք

Բարձրադիր ժայռերով շրջապատված խոր կիրճի ծոցում, Արփա գետի Ամաղու վտակի աջ ափին ծվարած Նորավանքի համալիրը (XIII-XIVդդ.) միջնադարի հայ ճարտարապետների տաղանդի թերևս ամենափայլուն վկայություններից է: Եվ այնքան համահունչ ու ներդաշնակ է շրջապատի վեհատեսիլ բնության հետ, որ երբեմն սկսում ես կասկածել` արդյո±ք իրական են այս կարմրաշեկ, ինք­նա­վստահ ու ամբարտավան ժայռերը, թե± դրանք նույնպես հայ ճար­տարապետների ձեռքի գործն են… Աստվա¯ծ իմ, այս ի¯նչ չքնաղ տեղ են ընտրել Քո տունը կառուցելու, Քեզ հետ խոսելու համար…

Նորավանքի համալիրին մի առանձնակի հմայք է հաղորդում հայ ականավոր մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մո­մի­կի ՙներկայությունը՚: Այդ նա է վերակառուցել համալիրի զարդը համարվող Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին` Սուրբ Աստվածածինը: Նրան են վերագրում իր տեսակի մեջ այդ եզակի կոթողի մի քանի բարձրարվեստ հարթաքան­դակ­նե­րը: Իսկ նրա խաչքարերը, որոնք առանձնանում են համալիրի տարածքում գտնվող խաչքարերից, արվեստի իսկական գլուխգործոց են: Եվ պատահական չէ, որ հենց Սբ. Աստվածածին եկեղեցու մոտ էլ հանգչում է Մոմիկը:

… Նորավանք այցելելիս փնտրեք նաև բուժիչ հատկություններով օժտված այն աղբյուրը, որի մասին XIV դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը թողել է հետևյալ վկայությունը. ՙԵթե հիվանդությունը բուժվող է, ապա հիվանդը, խմելով այս աղբյուրի ջրից, կառողջանա, իսկ եթե անբուժելի է` իսկույն կմահանա՚:

HAGHPAD

Հաղպատ

Ժողովրդական ստուգաբանությամբ նշանակում է ՙամուր պատ՚: Գտնվում է Լոռու մարզի նույնանուն գյուղում, Դեբեդ գետի  աջակողմյան բարձրադիր սարահարթի վրա, որը չորս կողմից շրջա­պատ­ված է գեղատեսիլ լեռներով: Վանքի առաջին և գլխավոր կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է (976-991): Համալիրի մեջ են մտնում նաև երեք փոքրածավալ եկեղեցի, երկու գավիթ, սեղանատունը, զան­գա­կատունը, մի քանի մատուռ-դամբարաններ և խաչքարեր: Եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային խոշոր կենտրոն. XII-XIII դա­րերում այստեղ աշխատել է մանրա­նկա­րիչ­ների մի ամբողջ հա­մա­ստեղություն, այստեղ է ընդօրինակվել Հաղպատի հռչակավոր Ավետարանը (1211թ.), իր կյանքի վերջին տարիներն այստեղ է անցկացրել բոլոր ժամանակների հայ մեծանուն բանաստեղծներից մեկը` Սայաթ-Նովան: