Ալեքսանդր Պետրոչենկով ՙԱնգլերենի 1000 ամենաանհրաժեշտ բառերը՚ (անգլերեն-հայերեն ուսումնական բառարան):
Կազմը՝ փափուկ, լամինացված, 304 էջ, 12 սմ x 16,5 սմ, քաշը՝ 210 գրամ, գինը՝ 1000 դրամ:
Սույն բառարանում անգլերեն առաջին 1000 բառերը ներկայացված են իրենց ամենագործածական իմաստներով։ Դա կարևոր է ամենաանհրաժեշտ բառերի հետ նախնական ծանոթության համար։ Հատուկ ուշադրություն է դարձվում նաև անգլերենի հնչյունակազմությանը, որը տրված է երկու լեզվով. միջազգային տառադարձության խորհրդանիշներից բացի՝ յուրաքանչյուր բառի կողքին նշվում է, թե ինչպես է այն արտասանվում հայերեն։ Ուսումնական բառարանի բոլոր բառերն ուղեկցվում են նախադասություններով, որոնք թարգմանաբար ներկայացվում են հայերեն։ Նախատեսված է դպրոցականների և ուսանողների, անգլերենի դասախոսների, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են ինքնուրույն խորացնել անգլերենի իրենց իմացությունը: